1 Samuel 20:30 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Սաւուղի բարկութիւնը բորբոքուեց Յովնաթանի դէմ, եւ նորան ասեց. Ով ապստամբ եւ չար կնկայ զաւակ, մի՞թէ ես չգիտեմ որ դու Յեսսէի որդիին ընտրել ես քո ամօթի եւ քո մօր ամօթի եւ խայտառակութեան համար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Սաւուղը բարկացաւ Յովնաթանի վրայ եւ ասաց նրան. «Պոռնկորդի՛, մատնի՛չ, միթէ չգիտե՞մ, որ դու դաշնակից ես Յեսսէի որդուն։ |
| armenian-1853 | Սաւուղին բարկութիւնը բորբոքեցաւ Յովնաթանին դէմ ու անոր ըսաւ. «Ո՛վ ապստամբ ու չար զաւակ, ես չե՞մ գիտեր թէ դուն Յեսսէին որդին ընտրեցիր քեզ ու մայրդ խայտառակելու համար։ |
| armenian-2018 | Եվ Սավուղի բարկությունը բորբոքվեց Հովնաթանի դեմ, և նրան ասաց. «Ո՛վ ապստամբ և չար կնոջ զավակ. մի՞թե ես չգիտեմ, որ դու Հեսսեի որդուն ընտրել ես քո ամոթի և քո մոր ամոթի ու խայտառակության համար։ |
| armenian-nea | Սավուղը բարկացավ Հովնաթանի վրա և ասաց նրան. «Պոռնկորդի՛, մատնի՛չ, մի՞թե չգիտեմ, որ դու դաշնակից ես Հեսսեի որդուն։ Դա ամոթ ու խայտառակություն է քեզ և քո մոր մերկության համար։ |