1 Samuel 2:28 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Իսրայէլի բոլոր ցեղերիցը նորան ինձ համար քահանայ ընտրեցի որ իմ սեղանի վերայ ելնէ, խունկ ծխէ, եւ իմ առաջին եփուդ հագնէ. Եւ Իսրայէլի որդկանց բոլոր պատարագները տուի քո հօր տանը։
Armenian Eastern Bible 1994 եւ Իսրայէլի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հօ՛ր տունը, որպէսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ
armenian-1853 Ու Իսրայէլի բոլոր ցեղերէն զանիկա ինծի քահանայ ընտրեցի, որպէս զի իմ սեղանիս վրայ զոհ մատուցանէ, խունկ ծխէ ու իմ առջեւս եփուտ հագնի։ Իսրայէլի որդիներուն բոլոր պատարագները քու հօրդ տանը տուի։
armenian-2018 և Իսրայելի բոլոր ցեղերից նրան ինձ համար քահանա ընտրեցի, որպեսզի նա բարձրանա իմ զոհասեղանի վրա, խունկ ծխի և եփուդ հագնի իմ առաջ, և Իսրայելի որդիների՝ կրակով այրված բոլոր զոհերը տվեցի քո հոր տանը։
armenian-nea քո հոր տանը հայտնապես երևացի և Իսրայելի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հոր տունը, որպեսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ զոհասեղանին բարձրանան, խունկ ծխեն, իմ առջև եփուդ հագնեն։ Ես քո հոր սերունդներին իբրև կերակուր տվել եմ Իսրայելի որդիների մատուցած ընծաներից։