1 Samuel 18:5 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Դաւիթը գնում էր ամեն տեղ, ուր որ Սաւուղը նորան ուղարկում էր, եւ իմաստութեամբ էր վարվում. Եւ սաւուղը նորան պատերազմական մարդկանց վերայ դրաւ, եւ բոլոր ժողովրդին եւ Սաւուղի ծառաներին էլ հաճոյ եղաւ։
Armenian Eastern Bible 1994 Դաւիթը գնում էր ամէն տեղ, ուր Սաւուղն ուղարկում էր նրան, եւ նա գնալով իմաստուն էր դառնում։ Սաւուղը նրան
armenian-1853 Դաւիթ ամէն տեղ կ’երթար, ուր որ Սաւուղ զանիկա կը ղրկէր ու իմաստութեամբ կը վարուէր։ Սաւուղ զանիկա պատերազմական մարդոց վրայ կեցուց ու բոլոր ժողովուրդին ու Սաւուղի ծառաներուն ալ հաճոյ եղաւ։
armenian-2018 Եվ Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա խելամտությամբ էր վարվում. Սավուղը նրան ռազմի մարդկանց վրա նշանակեց, և դա հաճելի եղավ ամբողջ ժողովրդի և Սավուղի ծառաների համար էլ։
armenian-nea Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա իմաստնանում էր։ Սավուղը նրան պատերազմիկների առաջնորդ կարգեց, և դա ամբողջ ժողովրդի, ինչպես նաև Սավուղի ծառաների աչքին հաճելի եղավ։