1 Samuel 17:52 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ Իսրայէլի եւ Յուդայի մարդիկը վեր կացան, եւ աղաղակներով հալածեցին Փղշտացիներին մինչեւ հովիտը՝ եւ մինչեւ Ակկարոնի դռները՝ եւ Փղշտացիների սպանուածները ընկան Սագարիմի ճանապարհի վերայ եւ մինչեւ Գէթ ու Ակկարոն։
Armenian Eastern Bible 1994 Երբ այլազգիները տեսան, թէ իրենց հզօր մարդը մեռաւ, փախան։ Իսրայէլացիների ու Յուդայի երկրի մարդիկ վեր կենալով՝
armenian-1853 Այն ատեն Իսրայէլի ու Յուդայի մարդիկը ելան եւ աղաղակներով մինչեւ հովիտը ու մինչեւ Ակկարոնի դռները Փղշտացիները հալածեցին եւ Փղշտացիներէն մեռցուածները Սագարիմի ճամբուն վրայ ու մինչեւ Գէթ ու Ակկարոն ինկան։
armenian-2018 Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակելով հետապնդեցին և հալածեցին փղշտացիներին մինչև հովիտը և մինչև Ակկարոնի դարպասները. և փղշտացիների սպանվածներն ընկան Սագարիմի ճանապարհի վրա և մինչև Գեթ ու Ակկարոն։
armenian-nea Իսրայելի ու Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակեցին, հարձակվեցին ու հետապնդեցին նրանց մինչև Գեթի մուտքը և Ասկաղոնի դարպասները։ Վիրավոր այլազգիներն ընկան ճանապարհների վրա մինչև Գեթի ու Ակկարոնի դարպասները։