1 Samuel 17:49 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Դաւիթն իր ձեռքը իր մախաղի մէջ կոխեց եւ այն տեղից մի քար առաւ, եւ պարսով շպռտեց եւ Փղշտացիի ճակատին զարկեց. Եւ քարը նորա ճակատի մէջ փորուեցաւ, եւ նա երեսի վերայ գետինն ընկաւ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դաւիթը ձեռքը մտցրեց տոպրակի մէջ, այնտեղից մի քար առաւ ու այն պարսատիկով նետելով՝ հարուածեց այլազգու ճակատին։ Քարը |
| armenian-1853 | Դաւիթ իր ձեռքը մախաղին մէջ խոթեց ու անկէ քար մը առաւ եւ զանիկա պարսատիկով նետեց ու Փղշտացիին ճակտին զարկաւ եւ քարը անոր ճակտին մէջ մտաւ ու անիկա երեսի վրայ գետինը ինկաւ։ |
| armenian-2018 | Եվ Դավիթը իր ձեռքը կոխեց մախաղի մեջ, այնտեղից մի քար առավ և պարսատիկով նետեց այն ու զարկեց փղշտացու ճակատին. քարը խրվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր ընկավ գետին։ |
| armenian-nea | Դավիթը ձեռքը մտցրեց տոպրակի մեջ, այնտեղից մի քար առավ ու այն պարսատիկով նետելով՝ հարվածեց այլազգու ճակատին։ Քարը, սաղավարտը ծակելով, մտավ ճակատի մեջ, և Գողիաթը երեսնիվայր ընկավ գետնին։ |