1 Samuel 17:40 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ իր ցուպը ձեռքն առաւ, եւ հեղեղատիցն իր համար հինգ հատ գայլախազ քար ջոկեց, եւ նորանց իր հովուական ամանի՝ այսինքն մախաղի մէջ դրաւ, եւ պարսը ձեռքին՝ մօտեցաւ Փղշտացիին։
Armenian Eastern Bible 1994 Նա ձեռքն առաւ ցուպը եւ հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովուական տոպրակի մէջ, որի մէջ սովոր էր քարեր
armenian-1853 Իր ցուպը ձեռքը առաւ ու հեղեղատէն իրեն համար հինգ հատ գայլախազ քար ընտրեց ու զանոնք իր հովուական ամանին, այսինքն մախաղին մէջ դրաւ ու պարսատիկը ձեռքը բռնելով Փղշտացիին մօտեցաւ։
armenian-2018 Նա իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։
armenian-nea Նա ձեռքն առավ ցուպը և հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովվական տոպրակի մեջ, որի մեջ սովոր էր քարեր հավաքել և պարսատիկն իր ձեռքն առնելով՝ գնաց դեպի այլազգին։