1 Samuel 16:23 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Երբոր Աստուածանից այն ոգին գալիս էր Սաւուղի վերայ, Դաւիթը առնում էր քնարը եւ իր ձեռքովը ածում. Եւ Սաւուղը հանգստանում եւ լաւանում էր, եւ չար ոգին նորա վերայից գնում էր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ երբ չար ոգին իջնում էր Սաւուղի վրայ, Դաւիթը առնում էր քնարը եւ նուագում իր ձեռքով, հանգստացնում էր Սաւուղին։ |
| armenian-1853 | Երբ Աստուծմէ չար ոգին Սաւուղին վրայ գար, Դաւիթ քնարը կ’առնէր ու իր ձեռքով կը զարնէր եւ Սաւուղ կը հանգստանար ու կը զուարճանար եւ չար ոգին անոր վրայէն կ’երթար։ |
| armenian-2018 | Եվ երբ Աստծու կողմից այն չար ոգին գալիս էր Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարն ու նվագում իր ձեռքով, և հանգստանում ու լավ էր զգում Սավուղը, և չար ոգին հեռանում էր նրանից։ |
| armenian-nea | Եվ երբ չար ոգին իջնում էր Սավուղի վրա, Դավիթն առնում էր քնարը և նվագում իր ձեռքով, հանգստացնում էր Սավուղին։ Սավուղը հանգստանում էր, և չար ոգին նրանից հեռանում էր։ |