1 Samuel 16:1 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Տէրը Սամուէլին ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի Սաւուղի համար սուգ անես. Որովհետեւ ես նորան մերժեցի որ Իսրայէլի վերայ չթագաւորէ. եղջիւրդ իւղով լցրու, եւ եկ քեզ ուղարկեմ Բեթլեհէմացի Յեսսէի մօտ. Որովհետեւ նորա որդկանց մէկին ինձ համար թագաւոր տեսայ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տէրն ասաց Սամուէլին. «Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց։ Քո եղջիւրը |
| armenian-1853 | Տէրը Սամուէլին ըսաւ. «Մինչեւ ե՞րբ Սաւուղին համար սուգ պիտի ընես, որովհետեւ ես զանիկա մերժեցի, որպէս զի Իսրայէլի վրայ չթագաւորէ։ Եղջիւրդ իւղով լեցուր ու եկուր քեզ Բեթլէհեմացի Յեսսէին ղրկեմ. քանզի անոր որդիներէն մէկը ինծի թագաւոր ընտրեցի»։ |
| armenian-2018 | Եվ Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պիտի Սավուղի համար սուգ անես, որովհետև ես մերժեցի նրան, որ նա չթագավորի Իսրայելի վրա։ Եղջյուրդ լցրո՛ւ յուղով և ե՛կ քեզ ուղարկեմ բեթլեհեմացի Հեսսեի մոտ, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր տեսա»։ |
| armenian-nea | Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։ |