1 Samuel 14:38 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ Սաւուղն ասեց. Մօտեցէք այստեղ, ժողովրդի բոլոր իշխաններ, եւ հասկացէք եւ տեսէք թէ այսօր այս մեղքը որի՞նն է։
Armenian Eastern Bible 1994 Տէրը այդ օրը պատասխան չտուեց նրան։ Սաւուղն ասաց. «Հաւաքեցէ՛ք այստեղ բոլոր իսրայէլացիներին, որ իմանանք ու տեսնենք,
armenian-1853 Այն ատեն Սաւուղ ըսաւ. «Հո՛ս մօտեցէք, ո՜վ ժողովուրդի իշխաններ եւ հասկցէ՛ք ու տեսէ՛ք թէ այսօր այս մեղքը որո՞ւն է։
armenian-2018 Այն ժամանակ Սավուղն ասաց. «Մոտեցե՛ք այստեղ, ժողովրդի բոլոր իշխաննե՛ր, իմացե՛ք և տեսե՛ք, թե այսօր այս մեղքն ո՛ւմն է,
armenian-nea Տերն այդ օրը պատասխան չտվեց նրան։ Սավուղն ասաց. «Այստե՛ղ հավաքեք Իսրայելի ողջ ազգը, որ իմանանք ու տեսնենք, թե այսօր ո՛ւմ մեղքով է հանցանք կատարվել։