1 Samuel 14:37 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Սաւուղն Աստուծուն հարցրեց՝ թէ Փղշտացիների ետեւիցն իջնե՞մ, նորանց Իսրայէլի ձեռքը կտա՞ս։ Բայց նա այն օրը չպատասխանեց նորան։
Armenian Eastern Bible 1994 Սաւուղն Աստծուն հարցրեց. «Այլազգիներին հետապնդե՞նք, նրանց իսրայէլացիների ձեռքը կը մատնե՞ս»։
armenian-1853 Սաւուղ Աստուծոյ հարցուց՝ ըսելով. «Փղշտացիներուն ետեւէն իջնե՞մ. զանոնք Իսրայէլի ձեռքը պիտի տա՞ս»։ Բայց այն օրը Աստուած պատասխան չտուաւ անոր։
armenian-2018 Եվ Սավուղն Աստծուն հարցրեց, թե՝ «Իջնե՞մ, հետապնդե՞մ փղշտացիներին, նրանց կմատնե՞ս Իսրայելի ձեռքը»։ Բայց Տերը այդ օրը չպատասխանեց նրան։
armenian-nea Սավուղն Աստծուն հարցրեց. «Այլազգիներին հետապնդե՞նք, նրանց Իսրայելի ձեռքը կմատնե՞ս»։