1 Samuel 14:19 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երբոր Սաւուղը դեռ քահանայի հետ խօսում էր, Փղշտացիների բանակի միջի աղմուկը գնալով շատանում էր. Եւ Սաւուղն ասեց քահանային. Ձեռքդ քաշիր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Մինչ Սաւուղը քահանայի հետ էր խօսում, այլազգիների բանակում աղաղակը գնալով աւելանում էր։ Սաւուղը քահանային ասաց. |
| armenian-1853 | Երբ Սաւուղ քահանային հետ կը խօսէր, Փղշտացիներու բանակին մէջի աղմուկը երթալով կը շատնար եւ Սաւուղ ըսաւ քահանային. «Ձեռքդ քաշէ՛»։ |
| armenian-2018 | Սավուղը դեռ խոսում էր քահանայի հետ, երբ փղշտացիների բանակի մեջ աղաղակն ավելի ու ավելի էր մեծանում. և Սավուղն ասաց քահանային. «Ձեռքդ ե՛տ քաշիր»։ |
| armenian-nea | Մինչ Սավուղը քահանայի հետ էր խոսում, այլազգիների բանակատեղիում աղաղակը գնալով ավելանում էր։ Սավուղը քահանային ասաց. «Ձեռքերդ իջեցրո՛ւ »։ |