1 Samuel 14:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ երբոր նորանք երկուսը Փղշտացիների պահապան զօրքին երեւեցան, Փղշտացիները ասեցին. Ահա Եբրայեցիները դուրս են եկել իրանց թաք կացած ծակերիցը։
Armenian Eastern Bible 1994 Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը։ Այլազգիներն ասացին. «Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, ուր թաքնուել
armenian-1853 Երբ երկուքը Փղշտացիներուն պահապան զօրքին երեւցան, Փղշտացիները ըսին. «Ահա Եբրայեցիները իրենց պահուըտած ծակերէն դուրս կ՛ելլեն»։
armenian-2018 Եվ երբ նրանք երկուսն էլ երևացին փղշտացիների պահապան զորքին, փղշտացիներն ասացին. «Ահա եբրայեցիները դուրս են եկել իրենց թաքնված ծակերից»։
armenian-nea Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը։ Այլազգիներն ասացին. «Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, որտեղ թաքնվել էին»։