1 Samuel 13:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Սաւուղն Իսրայէլից երեք հազար մարդ ընտրեց իր համար. Երկու հազարը Սաւուղի հետ Մաքմաս ու Բեթէլի սարումն էին, եւ հազարը Յովնաթանի հետ Բենիամինի Գաբաայումն էր. Եւ մնացած ժողովրդին ուղարկեց ամեն մարդին իր վրանը։
Armenian Eastern Bible 1994 Երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթէլ լերան վրայ, իսկ հազարը՝ Յովնաթանի հետ, Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում։
armenian-1853 Երբ ան Իսրայէլէն եօթը հազար մարդ ընտրեց իրեն համար։ Երկու հազարը Սաւուղին հետ Մաքմաս ու Բեթէլի լեռն էին եւ հազարն ալ Յովնաթանին հետ Բենիամինի Գաբաան էին, իսկ մնացած ժողովուրդը ամէն մարդ իր վրանը ղրկեց։
armenian-2018 Սավուղը Իսրայելից երեք հազար մարդ ընտրեց իր համար։ Երկու հազարը Սավուղի հետ Մաքմասում և Բեթելի լեռնային շրջանում էին, հազարը Հովնաթանի հետ Բենիամինի Գաբաայում էին, իսկ մնացած ժողովրդին ուղարկեց, ամեն մեկին՝ իր վրանը։
armenian-nea Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։