1 Samuel 12:14 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եթէ Տէրից վախենաք եւ նորան ծառայութիւն անէք, եւ նորա ձայնին լսէք, եւ Տիրոջ խօսքի դէմ չկենաք, այն ժամանակ թէ դուք եւ թէ ձեր թագաւորը՝ որ թագաւորում է ձեզ վերայ, ձեր Տէր Աստուծոյ ետեւից ապահով կլինէք։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եթէ վախենաք Տիրոջից, ծառայէք նրան, հնազանդուէք նրան, չհակառակուէք Տիրոջ ասածին, դուք ու ձեզ վրայ իշխող թագաւորը |
| armenian-1853 | Եթէ Տէրոջմէ վախնաք ու անոր ծառայութիւն ընէք եւ անոր խօսքին հնազանդ ըլլաք ու Տէրոջը պատուիրանքին դէմ չկենաք, այն ատեն թէ՛ դուք եւ թէ՛ ձեր թագաւորը, որ ձեր վրայ կը թագաւորէ, ձեր Տէր Աստուծոյն հետ պիտի երթաք։ |
| armenian-2018 | Եթե վախենաք Տիրոջից և ծառայեք նրան ու հնազանդվեք նրա ձայնին և դեմ չկանգնեք Տիրոջ պատվերին, այն ժամանակ թե՛ դուք և թե՛ ձեր թագավորը, որ թագավորում է ձեզ վրա, կգնաք ձեր Տեր Աստծու ետևից։ |
| armenian-nea | Եթե երկնչեք Տիրոջից ու ծառայեք նրան, հնազանդվեք նրան, չհակառակվեք Տիրոջ ասածին, դուք ու ձեզ վրա իշխող թագավորը գնաք Տիրոջ հետևից, ապա Տիրոջ ձեռքը ձեր ու ձեր թագավորի դեմ չի լինի։ |