1 Samuel 10:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այսօր իմ մօտիցը գնալիս Բենիամինի սահմանի վերայ Սելսահի մէջ Ռաքէլի գերեզմանի մօտ երկու մարդ կգտնես, եւ նորանք քեզ կասեն. Գտնուել են այն էշերը որ նորանց որոնելու գնացել էիր. Եւ ահա հայրդ էշերի հոգսը թողել է, եւ ձեզ համար է հոգս անում, եւ ասում. Տղայիս համար ի՞նչ անեմ։
Armenian Eastern Bible 1994 Եւ թող այս նշան լինի, թէ Տէրն է քեզ օծողը. ինձնից հեռանալուց յետոյ երկու մարդ պիտի գտնես Ռաքէլի գերեզմանի մօտ,
armenian-1853 Այսօր քովէս գացած ատենդ՝ Բենիամինին սահմանը Սելսահի մէջ՝ Ռաքէլին գերեզմանին քով երկու մարդ պիտի գտնես, որոնք քեզի պիտի ըսեն. ‘Գտնուեցան այն էշերը, որոնք փնտռելու գացած էիր։ Քու հայրդ էշերուն հոգը թողուց ու ձեզի համար կը մտահոգուի’ ու կ’ըսէ. ‘Տղուս համար ի՞նչ ընեմ’։
armenian-2018 Այսօր՝ իմ մոտից գնալուց հետո, Բենիամինի երկրի սահմանի վրա՝ Սելսահի մեջ, Ռաքելի գերեզմանի մոտ, կհանդիպես երկու մարդու, և նրանք քեզ կասեն. “Գտնվել են այն էշերը, որոնց փնտրելու էիր գնացել, և ահա հայրդ, էշերի հոգսը թողած, մտածում է ձեր մասին ու ասում. "Ի՞նչ անեմ տղայիս համար"”։
armenian-nea ինձնից հեռանալուց հետո երկու մարդ պիտի գտնես Ռաքելի գերեզմանի մոտ, Բենիամինի լեռան վրա, որոնք արագավազ պիտի գան ու քեզ ասեն. “Գտնվեցին այն էշերը, որ փնտրելու էիր գնում, իսկ հայրդ, էշերի հոգսը թողած, ձեր մասին է մտածում ու ասում. “Ի՞նչ անեմ իմ որդու համար”։