1 Kings 8:19 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Միայն թէ դու չես շինիլ տունը իմ անունի համար, այլ քո երանքից դուրս եկող որդիդ՝ նա տուն կշինէ իմ անունի համար։
Armenian Eastern Bible 1994 բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ՝ քո որդին, որ սերուելու է քեզնից, նա է շինելու իմ անուանով տունը»։
armenian-1853 Սակայն տունը դուն պիտի չշինես, հապա քու որդիդ, որ քու երանքէդ պիտի ելլէ՝ անիկա իմ անուանս տունը պիտի շինէ’։
armenian-2018 Միայն թե դու չես իմ անվան համար տունը շինելու, այլ քո որդին, որ սերելու է քեզանից. նա է տուն շինելու իմ անվան համար”։
armenian-nea բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ քո որդին, որ սերվելու է քեզնից. նա է շինելու իմ անունով տունը”։