1 Kings 7:51 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ այսպէս կատարուեցաւ ամեն գործ, որ Սողոմոն թագաւորն արաւ Տիրոջ տանը. Եւ Սողոմոնը տարաւ իր հայր Դաւիթի նուիրած արծաթը, ոսկին եւ կարասիները դրաւ Տիրոջ տան գանձարանումը։
Armenian Eastern Bible 1994 Այսպիսով աւարտուեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եւ Սողոմոն արքան տարաւ իր
armenian-1853 Այսպէս Տէրոջը տաճարին համար Սողոմոն թագաւորին բոլոր շինած գործերը լմնցան ու Սողոմոն իր հօրը Դաւիթին նուիրած բաները, արծաթն ու ոսկին ու անօթները տարաւ, Տէրոջը տանը գանձերուն մէջ դրաւ։
armenian-2018 Այսպես կատարվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոն թագավորն արեց Տիրոջ տան համար. և Սողոմոնը տարավ իր հայր Դավթի նվիրած արծաթը, ոսկին ու անոթները և դրեց Տիրոջ տան գանձարանում։
armenian-nea Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։