1 Kings 7:41 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այսինքն երկու սիւները, եւ գունտ խոյակները, որ այն երկու սիւների գլուխներին էին, եւ սիւների գլխին եղող երկու գունտ խոյակները ծածկելու համար շինուած երկու ցանցերը։
Armenian Eastern Bible 1994 երկու սիւն ու սիւների շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պէտք է ծածկէին սիւների շուրջանակի
armenian-1853 Այսինքն երկու սիւները, սիւներուն գլուխը եղող խոյակներուն երկու գունտերը եւ սիւներուն գլուխը եղող խոյակներուն երկու գունտերը ծածկելու համար երկու ցանցակերպ զարդերը
armenian-2018 Դրանք երկու սյուներն էին և գնդաձև խոյակները, որոնք այդ սյուների գլուխներին էին, և սյուների գլխին եղած գնդաձև երկու խոյակները ծածկելու համար շինված երկու ցանցերը։
armenian-nea երկու սյուն ու սյուների գլխին՝ շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պետք է ծածկեին սյուների շուրջանակի քանդակված երկու խոյակները,