1 Kings 7:29 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ անկիւնների յօդուածների մէջտեղը եղող սպառուածների վերայ առիւծներ, եզներ եւ քերովբէներ կային. Անկիւնների յօդուածների վերայ էլ նոյնպէս վերեւիցը, եւ առիւծների եւ եզների տակից կախուած պսակներ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ելուստների միջեւ գտնուող փոսիկների վրայ պատկերուած էին առիւծներ, եզներ ու քերովբէներ, իսկ փոսիկների վրայ պատկերուած |
| armenian-1853 | Եզերքներուն մէջտեղը եղող սպառուածներուն վրայ առիւծներ, եզներ ու քերովբէներ կային։ Եզերքներուն վրայ վերի կողմը խարիսխն էր ու առիւծներուն ու եզներուն տակ կախուած զարդեր կային։ |
| armenian-2018 | Եվ տախտակների վրա քանդակված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ. անկյունների կցվածքների վրա էլ առյուծների և եզների վերևից ու ներքևից շրջանակաձև քանդակներ կային։ |
| armenian-nea | Ելուստների միջև գտնվող փոսիկների վրա պատկերված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ, ելուստների վրա՝ ևս. պատկերված առյուծներից և եզներից վերև ու ներքև զարդեր էին կախված։ |