1 Kings 7:24 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ շուրջանակի նորա շրթունքի տակովը պատում էին նորան կոճակներ՝ տասը՝ մէկ կանգունում, որ շուրջանակի պատում էին ծովը, երկու կարգ կոճակներ ձուլուած նորա ձուլուելու ժամանակ։
Armenian Eastern Bible 1994 Դրա եզրերից ներքեւ տասը կանգուն շուրջանակի յենարաններ կային, եւ երկու շարք մոյթեր ձուլուած-ամրացուած էին դրա
armenian-1853 Անոր եզերքին տակ շուրջանակի ամէն կողմէն գնդակներ շարուած էին։ Ծովուն բոլորտիքը ամէն մէկ կանգունի մէջ տասնական գնդակներ կային։ Գնդակները երկու կարգի էին, որոնք ծովուն ձուլուած ատենը ձուլուեր էին։
armenian-2018 Եվ նրա պռունկի տակից շրջածիրով շարված էին կոճակներ՝ տասը մեկ կանգունում, որ պատում էին ծովի շուրջը, երկու շարք կոճակներ, որ ձուլված էին ծովը ձուլելու ժամանակ։
armenian-nea Դրա եզրերից ներքև տասը կանգուն շուրջանակի հենարաններ կային, և երկու շարք մույթեր ձուլված-ամրացված էին դրա հետ։