1 Kings 5:4 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ հիմա իմ Տէր Աստուածն ինձ հանգստութիւն է տուել իմ շրջակայքից. Ոչ հակառակորդ կայ եւ ոչ ձախորդ պատահար կայ։
Armenian Eastern Bible 1994 Արդ, իմ Տէր Աստուածն ինձ հանգիստ է տուել, եւ շրջապատում չկայ ո՛չ դաւադիր, ո՛չ չար պատահար։
armenian-1853 Բայց հիմա իմ Տէր Աստուածս ամէն կողմանէ ինծի հանգստութիւն տուաւ, թշնամի չկայ ու ձախորդ պատահար մը չկայ։
armenian-2018 Բայց հիմա իմ Տեր Աստվածն ինձ հանգստություն է տվել բոլոր կողմերից. ո՛չ հակառակորդ կա և ո՛չ էլ ձախորդ պատահար։
armenian-nea քանզի նա իշխում էր գետից այն կողմ գտնվող բոլոր երկրների վրա՝ Թափսայից մինչև Գազա, գետի այն կողմում եղած բոլոր թագավորությունների վրա։ Խաղաղություն էր տիրում նրա երկրում ու շրջակա բոլոր կողմերում։ Սողոմոնի իշխանության օրոք Հուդայում և Իսրայելում, Դանից մինչև Բերսաբեե, մարդիկ իրենց որթատունկերի ու թզենիների տակ ապահով կյանք էին վարում, ուտում ու խմում։ Սողոմոնն ուներ քառասուն հազար լծկան մատակ ձիեր և տասներկու հազար երիվարներ։ Գործակալները Սողոմոն արքային ամեն ամիս պարեն էին մատակարարում. արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում։ Որտեղ գտնվում էր արքան, ըստ յուրաքանչյուրի վրա դրված հարկի՝ այնտեղ էին բերում նաև գարի ու հարդ՝ նժույգների և լծկան ձիերի համար։