1 Kings 22:27 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ասիր. Այսպէս է ասում թագաւորը. Սորան դրէք բանտը, եւ նորան կերակրեցէք նեղութեան հացով եւ նեղութեան ջրով մինչեւ իմ խաղաղութեամբ գալը։ |
| Armenian Eastern Bible 1994 | ասացէ՛ք. «Այսպէս է հրամայում արքան։ ՛՛Բանտարկեցէ՛ք սրան, եւ թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչեւ որ ողջ |
| armenian-1853 | Ու ըսէ՛, թագաւորը այսպէս կ’ըսէ. ‘Ասիկա բանտը դրէ՛ք ու մինչեւ որ ես խաղաղութեամբ դառնամ, զանիկա նեղութեան հացով ու նեղութեան ջրով կերակրեցէք’»։ |
| armenian-2018 | և ասա՛. “Այսպես է ասում թագավորը. "Սրան բա՛նտ նստեցրեք, կերակրե՛ք նրան մի կտոր հացով ու մի քիչ ջրով, մինչև որ ես խաղաղությամբ ետ գամ"”»։ |
| armenian-nea | ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։ |