1 Kings 21:4 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Աքաաբը գնաց իր տունը տխուր եւ բարկացած Յեզրայէլացի Նաբովթի իրան ասած խօսքի համար, որ ասեց թէ Իմ հայրերի ժառանգութիւնը քեզ չեմ տալ եւ պառկեց իր անկողնի վերայ եւ երեսը դարձրեց ու հաց չկերաւ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Աքաաբն իր տունը եկաւ խռոված եւ անտրամադիր այն խօսքերի պատճառով, որ յեզրայէլացի Նաբոթն ասել էր, թէ՝ «Իմ հայրերի |
| armenian-1853 | Աքաաբ Յեզրայելացի Նաբովթին ըսած խօսքին համար, որ ըսաւ թէ «Իմ հայրերուս ժառանգութիւնը քեզի չեմ տար», սիրտը կոտրած ու նեղացած իր տունը գնաց։ Իր անկողնին վրայ պառկեցաւ ու երեսը դարձուց ու հաց չկերաւ։ |
| armenian-2018 | Եվ Աքաաբը գնաց իր տուն՝ տխուր և բարկացած հեզրայելացի Նաբովթի իրեն ասած այն խոսքի համար, որ ասաց, թե՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա». և պառկեց իր անկողնու վրա, երեսը շրջեց և հաց չկերավ։ |
| armenian-nea | Աքաաբն իր տուն եկավ խռոված և անտրամադիր այն խոսքերի պատճառով, որ հեզրայելացի Նաբոթն ասել էր՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա»։ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց և հաց չկերավ։ |