1 Kings 21:13 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ երկու անօրէն մարդիկը եկան ու նստեցին նորա դէմ. Եւ այն երկու անօրէն մարդիկը վկայութիւն տուին Նաբովթի դէմ ժողովրդի առաջին ասելով. Նաբովթը Աստուծուն եւ թագաւորին հայհոյեց. Եւ նորանք դուրս հանեցին նորան քաղաքիցը եւ քարերով քարկոծեցին, եւ նա մեռաւ։
Armenian Eastern Bible 1994 եկան երկու անօրէններ, նստեցին նրա դիմաց եւ վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ, թէ Նաբոթն ապստամբել է, ասացին, թէ՝
armenian-1853 Երկու անօրէն մարդիկ գացին անոր դէմը նստան։ Այն անօրէն մարդիկը ժողովուրդին առջեւ Նաբովթին համար վկայութիւն տուին ու ըսին. «Նաբովթ Աստուծոյ ու թագաւորին դէմ հայհոյութիւն ըրաւ» Ուստի զանիկա քաղաքէն դուրս հանեցին եւ քարերով քարկոծեցին ու մեռաւ։
armenian-2018 Եվ երկու անօրեն մարդիկ եկան ու նստեցին նրա դիմաց. և այդ երկու անօրեն մարդիկ վկայություն տվեցին Նաբովթի մասին ժողովրդի առաջ՝ ասելով. «Նաբովթը հայհոյեց Աստծուն և թագավորին». և նրանք դուրս հանեցին նրան քաղաքից և քարերով քարկոծեցին, և նա մեռավ։
armenian-nea եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ Նաբոթի ապստամբության մասին ու ասացին. «Նաբոթն հայհոյեց Աստծուն և արքային»։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։