1 Kings 20:39 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ թագաւորն անց կենալիս՝ նա կանչեց թագաւորին եւ ասեց. Ծառադ գնացել էր պատերազմի մէջը. Եւ ահա մի ետ քաշուող մարդ ինձ մօտ մի մարդ բերաւ եւ ասեց. Պահպանիր այս մարդը. Եթէ նա կորչելու լինի, քո անձը պիտի լինի նորա անձի տեղ, կամ մի տաղանդ արծաթ պիտի վճարես։
Armenian Eastern Bible 1994 Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, պատերազմ էի գնացել, մի մարդ ինձ մօտ բերելով
armenian-1853 Երբ թագաւորը անկէ կ’անցնէր, թագաւորին աղաղակելով՝ ըսաւ. «Քու ծառադ պատերազմի գնաց եւ ահա մարդ մը պատերազմէն դուրս ելլելով՝ ինծի ուրիշ մը բերաւ ու ըսաւ. ‘Այս մարդը պահէ՛։ Եթէ ասիկա կերպով մը կորսուելու ըլլայ, քու անձդ անոր տեղ պիտի ըլլայ, կամ տաղանդ մը արծաթ պիտի վճարես’։
armenian-2018 Եվ երբ թագավորն անց էր կենում, նա կանչեց թագավորին և ասաց. «Քո ծառան գնացել էր պատերազմ, և ահա մի մարդ, որ ետ էր քաշվում, ինձ մոտ մի մարդ բերեց և ասաց. “Պահպանի՛ր այս մարդուն. եթե նա կորչելու լինի, քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն կամ պիտի մի տաղանդ արծաթ վճարես”։
armenian-nea Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, զորքի հետ պատերազմ էի գնացել, մի մարդ, ինձ մոտ բերելով մեկին, ասաց. “Այս մարդուն պահի՛ր, իսկ եթե ձեռքիցդ փախչի, քո կյանքը կկորչի նրա կյանքի փոխարեն, կամ մի տաղանդ արծաթ կտաս ինձ”։