1 Kings 20:34 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ասեց նորան. Այն քաղաքները որոնք իմ հայրն առաւ քո հօրիցը ես ետ կդարձնեմ. Եւ դու քեզ համար հրապարակներ ունեցիր Դամասկոսում ինչպէս իմ հայրն ունէր Սամարիայում։ Իսկ ես, ասեց Աքաաբը, դաշինքով կարձակեմ քեզ։ Եւ նա դաշինք դրաւ նորա հետ, եւ նա էլ արձակեց նորան։
Armenian Eastern Bible 1994 Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրաւել էր քո հօրից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կը վերցնես
armenian-1853 Ան ալ անոր ըսաւ. «Այն քաղաքները, որ իմ հայրս քու հօրմէդ առած էր, ետ տամ ու դուն Դամասկոսի մէջ քեզի համար հրապարակներ շինէ, ինչպէս իմ հայրս Սամարիայի մէջ շինած էր»։ Ու անիկա ըսաւ. «Ես ալ այս դաշինքով քեզ կ’արձակեմ»։ Ուստի անոր հետ դաշնակցութիւն ըրաւ ու զանիկա արձակեց։
armenian-2018 Եվ Բենադադն ասաց նրան. «Այն քաղաքները, որոնք իմ հայրը վերցրել է քո հորից, ես վերադարձնում եմ, և դու շուկաներ ունեցիր քեզ համար Դամասկոսում, ինչպես իմ հայրն ուներ Սամարիայում»։ «Իսկ ես,- ասաց Աքաաբը, - դաշինքով կարձակեմ քեզ»։ Եվ Բենադադը դաշինք կնքեց նրա հետ, և Աքաաբն էլ արձակեց նրան։
armenian-nea Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրավել էր քո հորից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կվերցնես Դամասկոսից, ինչպես իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կարձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ և արձակեց նրան։