1 Kings 2:5 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ու նաեւ գիտես դու Շարուհեան Յովաբի ինձ արածը, որ արաւ Իսրայէլի երկու զօրագլուխներին՝ Ներեան Աբեններին եւ Յեթերեան Ամեսայիին, որ նորանց սպանեց, եւ պատերազմի արիւն թափեց խաղաղ ժամանակում. Եւ պատերազմի արիւն ածեց իր մէջքի գօտիի եւ իր ոտքի կօշիկի վերայ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դու ինքդ գիտես, թէ ինչ է արել ինձ Շարուհիի որդի Յովաբը, ինչ է արել Իսրայէլի երկու զօրապետերին՝ Ներէի որդի Աբեններին |
| armenian-1853 | Դուն գիտես ինչ որ Շարուհեայի որդին Յովաբ ինծի ըրաւ ու ինչ որ Իսրայէլի երկու զօրավարներուն, Ներեան Աբեններին ու Յեթերեան Ամեսայիին ըրաւ. քանզի զանոնք մեռցուց ու խաղաղութեան ատեն պատերազմի արիւն թափեց եւ իր մէջքի գօտիին ու ոտքի կօշիկներուն վրայ պատերազմի արիւն սրսկեց։ |
| armenian-2018 | Դու գիտես նաև, թե ինձ ինչ է արել Շարուհեայի որդի Հովաբը, այն, ինչ արեց Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին. նրանց սպանեց և խաղաղ ժամանակ արյուն թափեց, ինչպես պատերազմում, և պատերազմի արյամբ ներկեց իր մեջքի գոտին և իր ոտքի կոշիկները։ |
| armenian-nea | Դու ինքդ գիտես, թե Շարուհիի որդի Հովաբն ի՛նչ է արել ինձ, ի՛նչ է արել Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին։ Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակվա պես արյուն թափեց, իր կյանքում անպարտ արյուն թափեց՝ ներկելով իր մեջքն ու կոշիկները։ |