1 Kings 2:32 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Տէրը նորա արիւնը նորա գլխին դարձնէ, որ իրանից արդար եւ լաւ մարդկանց զարկեց ու սպանեց սրով առանց իմ հօր գիտութեան՝ այսինքն Իսրայէլի զօրագլուխ Ներեան Աբեններին եւ Յուդայի զօրագլուխ Յեթերեան Ամեսայիին։
Armenian Eastern Bible 1994 Տէրը նրա հեղած անմեղ արիւնը թող նրա գլխին դարձնի, որովհետեւ նա սրով սպանել է իրենից աւելի արդար եւ քաջ երկու
armenian-1853 Տէրը անոր թափած արիւնը անոր գլուխը կը դարձնէ. որովհետեւ անիկա առանց իմ հօրս Դաւիթին գիտութեանը երկու՝ իրմէ արդար ու աղէկ՝ մարդոց, Իսրայէլի սպարապետին Ներեան Աբեններին ու Յուդայի սպարապետին՝ Յեթերեան Ամեսայիին վրայ յարձակեցաւ ու զանոնք սրով մեռցուց։
armenian-2018 Տերը նրա թափած արյունը նրա գլխին թափի, որովհետև նա առանց իմ հոր գիտության սուրը քաշել ու սպանել է իրենից արդար ու լավ երկու մարդկանց՝ Իսրայելի զորապետ Ներեի որդի Աբեններին և Հուդայի զորապետ Հեթերի որդի Ամեսայիին։
armenian-nea Տերը նրա հեղած անմեղ արյունը նրա գլխին դարձրեց, որովհետև նա սրով սպանել է իրենից ավելի արդար և քաջ երկու մարդկանց, և հայրս նրանց այդ սպանության մասին չգիտեր։ Դրանք էին՝ Ներեի որդի Աբենները, որն Իսրայելի սպարապետն էր, և Հեթերի որդի Ամեսային, որը Հուդայի սպարապետն էր։