1 Kings 2:31 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ թագաւորն ասեց նորան՝ Արա ինչպէս որ ասել է, եւ սպանիր նորան ու թաղիր. Եւ հեռացրու ինձանից եւ իմ հօր տանից այն անմեղ արիւնը որ Յովաբը թափել է։
Armenian Eastern Bible 1994 Արքան ասաց նրան. «Գնա՛ եւ արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր եւ այսօր վերացրո՛ւ ինձնից ու
armenian-1853 Եւ թագաւորը անոր ըսաւ. «Անոր ըսածին պէս ըրէ ու զանիկա մեռցուր եւ զանիկա թաղէ, որպէս զի իմ վրայէս ու իմ հօրս տանը վրայէն Յովաբին թափած անմեղ արիւնը վերցնես։
armenian-2018 Եվ թագավորն ասաց նրան. «Արա այնպե՛ս, ինչպես որ ասել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և հեռացրո՛ւ ինձնից ու իմ հոր տնից այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։
armenian-nea Արքան նրան ասաց. «Գնա՛ և արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և այսօր ինձնից ու իմ հոր տնից վերացրո՛ւ այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։