1 Kings 2:22 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Սողոմոն թագաւորը պատասխանեց եւ ասեց իր մօրը. Էլ ի՞նչու համր ես միայն Սունամացի Աբիսակը խնդրում Ադոնիայի համար, ուրեմն նորա համար թագաւորութիւնն էլ խնդրիր. Որովհետեւ նա իմ եղբայրն է՝ ինձանից մեծ, նորա համար եւ Աբիաթար քահանայի համար եւ Շարուհեան Յովաբի համար։
Armenian Eastern Bible 1994 Պատասխան տուեց Սողոմոն արքան եւ ասաց իր մօրը. «Իսկ ինչո՞ւ ես Ադոնիայի համար սոմնացի Աբիսակին խնդրում, նրա համար
armenian-1853 Սողոմոն թագաւորը պատասխան տուաւ ու իր մօրը ըսաւ. «Դուն ինչո՞ւ Ադոնիային համար Սունամացի Աբիսակը կը խնդրես, անոր համար թագաւորութիւնն ալ խնդրէ, (քանզի անիկա իմ մեծ եղբայրս է,) անոր ու Աբիաթար քահանային եւ Շարուհեան Յովաբին համար»։
armenian-2018 Եվ Սողոմոն թագավորը պատասխանեց և ասաց իր մորը. «Էլ ինչո՞ւ ես միայն սունամացի Աբիսակին խնդրում Ադոնիայի համար. նրա համար իմ թագավորությո՛ւնն էլ խնդրիր, որովհետև նա իմ եղբայրն է՝ ինձնից մեծը, և Աբիաթար քահանան ու Շարուհեայի որդի Հովաբն իր կողմնակիցներն են»։
armenian-nea Սողոմոն արքան պատասխան տվեց և ասաց իր մորը. «Իսկ ինչո՞ւ ես Ադոնիայի համար սունամցի Աբիսակին խնդրում, այդ դեպքում նրա համար թագավորությո՛ւնս էլ խնդրիր. չէ՞ որ նա իմ ավագ եղբայրն է, և Աբիաթար քահանան ու Շարուհիի որդի Հովաբը նրա սպարապետն ու բարեկամներն են»։