1 Kings 18:40 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Եղիան ասեց նորանց. Բռնեցէք Բահաղի մարգարէներին, որ նորանցից մէկ մարդ չպրծնի, եւ նորանց բռնեցին. Եւ Եղիան վայր իջեցրեց նորանց Կիսոն հեղեղատի մօտ, եւ նորանց սպանեց այնտեղ։
Armenian Eastern Bible 1994 Եղիան ասաց ժողովրդին. «Բռնեցէ՛ք Բահաղի մարգարէներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Բռնեցին նրանց։ Եղիան ամենքին իջեցրեց
armenian-1853 Ու Եղիա անոնց ըսաւ. «Բահաղին մարգարէները բռնեցէք ու անոնցմէ մարդ մը թող չազատի»։ Զանոնք բռնեցին եւ Եղիա զանոնք Կիսոն հեղեղատը իջեցուց եւ հոն զանոնք մեռցուց։
armenian-2018 Եվ Եղիան ասաց նրանց. «Բռնեցե՛ք Բահաղի մարգարեներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից». նրանց բռնեցին, և Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։
armenian-nea Եղիան ասաց ժողովրդին. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Նրանց բռնեցին։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։