1 Kings 18:26 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորանք առան իրանց տրուած զուարակը եւ արին եւ կանչեցին Բահաղի անունը առաւօտից մինչեւ կէսօր ասելով. Ով Բահաղ, պատասխան տուր մեզ. Բայց ոչ ձայն կար, ոչ պատասխանող. Եւ ոստոստում էին իրանց շինած սեղանի մօտ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նրանք առան իրենց տրուած զուարակը եւ այդպէս արեցին. նրանք առաւօտից մինչեւ կէսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր |
| armenian-1853 | Անոնք իրենց տրուած զուարակը առին ու պատրաստեցին եւ առաւօտէն մինչեւ կեսօր Բահաղին անունը կանչեցին ու ըսին. «Ո՛վ Բահաղ, մեզի պատասխան տուր». բայց ձայն չկար։ Պատասխան տուող չկար։ Անոնք իրենց շինած սեղանին քով կը ցատկռտէին։ |
| armenian-2018 | Նրանք վերցրին իրենց տրված զվարակը, պատրաստեցին և կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչև կեսօր՝ ասելով. «Ո՜վ Բահաղ, պատասխա՛ն տուր մեզ». բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխանող, և ցատկոտում էին իրենց շինած զոհասեղանի մոտ։ |
| armenian-nea | Նրանք առան իրենց տրված զվարակը և այդպես արեցին. նրանք առավոտից մինչև կեսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»։ Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան։ Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը։ |