1 Kings 16:7 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նաեւ Անանիի որդի Յէու մարգարէի ձեռովն եղաւ Տիրոջ խօսքը Բաասային եւ նորա տանը եւ այն բոլոր չարութեան համար, որ արաւ Տիրոջ աչքի առաջին նորան իր ձեռքերի գործովը բարկացնելու համար, որ յերոբովամի տան նման դառնայ, եւ որովհետեւ նորան սպանել էր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արդէն ասել ենք, թէ Տէրը Անանիայի որդի Յէու մարգարէի միջոցով խօսել էր Բաասայի, նրա տան եւ այն բոլոր չարիքների մասին, |
| armenian-1853 | Նաեւ Անանիին որդիին Յէու մարգարէին միջոցով Տէրոջը խօսքը եղաւ Բաասային ու անոր տանը վրայ այն ամէն չարիքներուն համար, որոնք ինք Տէրոջը առջեւ ըրած էր, իր ձեռքերուն գործովը զանիկա բարկացնելով ու Յերոբովամին տանը պէս ըլլալով, նաեւ զանիկա մեռցնելուն համար։ |
| armenian-2018 | Անանիի որդի Հեու մարգարեի միջոցով նաև Տերը խոսքն ուղղեց Բաասայի և նրա տան դեմ այն բոլոր չարիքների պատճառով, որ Տիրոջը բարկացնելու համար նրա առաջ արել էր իր ձեռքով, որ դառնա Հերոբովամի տան նման, որի համար էլ սպանել էր նրան։ |
| armenian-nea | Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։ |