1 Kings 15:31 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Նադաբի գործքերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նաբատի մնացած գործերն ու այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ |
| armenian-1853 | Նադաբին մնացորդ պատմութիւնը ու անոր բոլոր ըրածը՝ ահա Իսրայէլի թագաւորներուն յիշատակներու գրքին մէջ գրուած են։ |
| armenian-2018 | Նադաբի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ |
| armenian-nea | Նաբատի մնացած գործերն ու այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։ |