1 Kings 15:20 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Բենադադը լսեց Ասա թագաւորին, եւ իր զօրքերի իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների վերայ եւ զարկեց Իյօնը, Դանը, Աբէլ-բեթ-մաաքան եւ բոլոր Քեներէթը ու բոլոր Նեփթաղիմի երկիրը։
Armenian Eastern Bible 1994 Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների դէմ, հարուածեց Այինը, Դանը, Աբէլ Բեթմաաքան
armenian-1853 Բենադադ Ասա թագաւորին խօսքին մտիկ ըրաւ, իր զօրքերուն իշխանները Իսրայէլի քաղաքներուն վրայ ղրկեց ու Իյօնը, Դանը, Աբէլ-Բեթմաաքան ու բոլոր Քեներեթն ու բոլոր Նեփթաղիմի երկիրը զարկաւ։
armenian-2018 Եվ Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և հարվածեց Իյոնը, Դանը, Աբել-Բեթ-Մաաքան և ամբողջ Քեներեթն ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը։
armenian-nea Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, հարվածեց Այինը, Դանը, Աբել Բեթմաաքան և ամբողջ Քեներեթը, մինչև Նեփթաղիմի ամբողջ երկիրը։