1 Kings 12:33 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ վեր ելաւ իր Բեթէլում շինած սեղանի վերայ, իր մտքի հնարած ամսի այսինքն ութերորդ ամսի տասնեւհինգին, եւ տօն սահմանեց Իսրայէլի որդկանց համար, եւ վեր ելաւ սեղանի վերայ եւ խունկ ծխեց։
Armenian Eastern Bible 1994 Բեթէլում, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը սահմանած տօնին՝ զոհասեղանի վրայ զոհեր մատուցեց իսրայէլացիների համար։
armenian-1853 Ու իր մտքէն հնարած ամսուան մէջ, այսինքն ութերորդ ամսուան տասնըհինգերորդ օրը, Բեթէլի մէջ իր շինած սեղանին վրայ զոհեր մատուցանեց ու Իսրայէլի որդիներուն տօն սահմանեց։ Սեղանին վրայ զոհեր մատուցանելով խունկ ծխեց՝ ՝։
armenian-2018 Եվ Բեթելում իր շինած զոհասեղանի վրա բարձրացավ իր մտքի հնարած ամսի, այսինքն՝ ութերորդ ամսի տասնհինգին և տոն սահմանեց այդ օրը Իսրայելի որդիների համար, բարձրացավ զոհասեղանի վրա՝ զոհ մատուցելու համար։
armenian-nea Ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը՝ տոնին, որ ինքն իրենից էր սահմանել, նա ելավ այն զոհասեղանը, որ կառուցել էր Բեթելում. տոնախմբություն սահմանեց Իսրայելի որդիների համար և զոհասեղան բարձրացավ, որպեսզի զոհեր մատուցի։