1 Kings 12:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այսպէս է ասում Տէրը. Վեր մի գնաք եւ պատերազմ մի անէք ձեր եղբայրների՝ Իսրայէլի որդկանց հետ. Ետ դառէք ամեն մարդ իր տունը. Որովհետեւ ինձանից է եղած այս բանը։ Եւ նորանք լսեցին Տիրոջ խօսքին եւ ետ դառան գնացին Տիրոջ խօսքի համեմատ։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Այսպէս է ասում Տէրը. մի՛ ելէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների՝ իսրայէլացիների դէմ, եւ թող իւրաքանչիւրը վերադառնայ |
| armenian-1853 | ‘Մի՛ ելլէք ու Իսրայէլի որդիներուն, ձեր եղբայրներուն հետ մի՛ պատերազմիք։ Ամէն մարդ թող իր տունը դառնայ. վասն զի այս բանը ինծմէ եղաւ’»։ Տէրոջը խօսքին մտիկ ըրին ու Տէրոջը ըսածին պէս ետ դարձան։ |
| armenian-2018 | “Այսպես է ասում Տերը. "Մի՛ ելեք և պատերազմ մի՛ արեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ. թող ամեն մարդ վերադառնա իր տուն, որովհետև այս բանն ինձնից է եղել"”»։ Եվ նրանք լսեցին Տիրոջ խոսքը և ետ դարձան ու գնացին Տիրոջ խոսքի համաձայն։ |
| armenian-nea | “Այսպես է ասում Տերը. մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ, և թող յուրաքանչյուրը վերադառնա իր տունը, քանզի ինձնից եղավ այդ բանը”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և անսալով Տիրոջը՝ հետ դարձան։ |