1 Kings 12:11 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ արդ իմ հայրը ձեզ վերայ ծանր լուծ է դրել, բայց ես աւելացնելու եմ ձեր լուծի վերայ. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Իմ ճկոյթը հօրս մէջքից հաստ է։ Արդ, եթէ իմ հայրը ձեզ վրայ ծանր լուծ էր դրել, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը. իմ հայրը |
| armenian-1853 | Իմ հայրս ձեր վրայ ծանր լուծ դրեր էր, բայց ես ձեր լուծը աւելի պիտի ծանրացնեմ։ Իմ հայրս ձեզ խարազաններով խրատեր էր, բայց ես ձեզ կարիճներով պիտի խրատեմ’»։ |
| armenian-2018 | Եվ արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ”»։ |
| armenian-nea | Արդ, եթե իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ էր դրել, ապա ես կավելացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր ծեծով, իսկ ես կարիճներով կխրատեմ ձեզ”»։ |