1 Kings 11:27 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ սա է նորա թագաւորի վերայ ձեռք բարձրացնելու պատմութիւնը. Սողոմոնը Մելօնը շինել էր եւ իր հայր Դաւիթի քաղաքի քանդուածը պնդացրեց.
Armenian Eastern Bible 1994 Սողոմոն արքան կառուցել էր միջնաբերդը եւ լցրել իր հօր՝ Դաւթի քաղաքի խրամատը։
armenian-1853 Թագաւորին դէմ ելլելուն պատճառը այս էր։ Սողոմոն Մելօնը շինեց եւ իր հօրը Դաւիթին քաղաքին փլած տեղը գոցեց։
armenian-2018 Այս է թագավորի դեմ նրա ձեռք բարձրացնելու պատմությունը. Սողոմոնը շինել էր Մելոնը և ամրացրել իր հայր Դավթի քաղաքի պատի քանդված մասերը.
armenian-nea Ահա թե ինչ պատճառով նա ձեռք բարձրացրեց Սողոմոն արքայի դեմ։ Սողոմոն արքան կառուցեց միջնաբերդը և լցրեց իր հոր՝ Դավթի քաղաքի խրամատը։