1 John 4:16 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է, եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծու սէրը, որ նա ունի մեր հանդէպ: Աստուած սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, |
| Armenian Western NT 1994? | Մենք գիտցանք Աստուծոյ մեզի հանդէպ ունեցած սէրը, ու հաւատացինք: Աստուած սէր է. ա՛ն որ կը բնակի սիրոյ մէջ՝ կը բնակի Աստուծոյ մէջ, եւ Աստուած՝ անոր մէջ: |
| armenian-1853 | Մենք ճանչցանք ու հաւատացինք թէ Աստուած մեզ կը սիրէ։ Աստուած սէր է։ Ան, որ սիրոյ մէջ կը բնակի, Աստուծոյ մէջ կը բնակի ու Աստուած՝ անոր մէջ։ |
| armenian-2017 | Մենք ճանչցանք ու հաւատացինք թէ Աստուած մեզ կը սիրէ։ Աստուած սէր է։ Ան, որ սիրոյ մէջ կը բնակի, Աստուծոյ մէջ կը բնակի ու Աստուած՝ անոր մէջ։ |
| armenian-2018 | Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։ |
| armenian-2019 | Եւ մենք հաւատացինք ու ճանչցանք այն սէրը, որ Աստուած ունի մեզի հանդէպ։ Աստուած սէր է։ Ով որ սիրոյ մէջ կը մնայ՝ անիկա Աստուծոյ միացած կը մնայ եւ Աստուած ալ՝ իրեն միացած։ |
| armenian-nea | Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ՝ նրա մեջ։ |