1 John 3:8 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է. որովհետեւ սատանան հէնց սկզբիցը մեղանչում է, նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին, որ սատանայի գործերը քանդէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ ով մեղք է գործում, այդ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանէ: Աստծու Որդին հէնց նրա համար |
| Armenian Western NT 1994? | Ո՛վ որ մեղք կը գործէ՝ Չարախօսէն է, որովհետեւ Չարախօսը կը մեղանչէ սկիզբէն ի վեր. Աստուծոյ Որդին յայտնուեցաւ՝ որպէսզի քանդէ Չարախօսին գործերը: |
| armenian-1853 | Ան որ մեղք կը գործէ, Սատանայէն է, վասն զի Սատանան սկիզբէն ի վեր կը մեղանչէ. ասոր համար Աստուծոյ Որդին յայտնուեցաւ, որ Սատանային գործերը քանդէ։ |
| armenian-2017 | Ան որ մեղք կը գործէ, Սատանայէն է, վասն զի Սատանան սկիզբէն ի վեր կը մեղանչէ. ասոր համար Աստուծոյ Որդին յայտնուեցաւ, որ Սատանային գործերը քանդէ։ |
| armenian-2018 | Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ |
| armenian-2019 | Իսկ ով որ մեղք կը գործէ՝ Սատանային հետեւող մըն է, որովհետեւ Սատանան սկիզբէն ի վեր մեղք կը գործէ։ Եւ Աստուծոյ Որդին աշխարհ եկաւ՝Սատանային գործունէութեան վերջ դնելու համար։ |
| armenian-nea | Ով մեղք է գործում, սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանե։ Աստծու Որդին հենց նրա համար հայտնվեց, որ քանդի սատանայի գործերը։ |