1 Corinthians 9:26 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ուրեմն ես այնպէս եմ վազում, ոչ թէ ինչպէս անստոյգ. այնպէս եմ մրցում ոչ թէ ինչպէս օդին զարկելով։
Armenian Eastern Bible 1994 Արդ, ես ճիշտ այսպէ՛ս եմ վազում, ոչ թէ աննպատակ. այնպէս չեմ կռփահարում, իբրեւ թէ քամի ծեծէի,
Armenian Western NT 1994? Ուստի ես ա՛յդպէս կը վազեմ, ո՛չ թէ անստուգութեամբ. ես ա՛յդպէս կռփամարտ կ՚ընեմ, ո՛չ թէ հովը ծեծելով.
armenian-1853 Ուստի ես կը վազեմ, ոչ թէ անստուգութեամբ. ես բռնամարտութիւն կ’ընեմ, ոչ թէ հովը ծեծելով.
armenian-2017 Ուստի ես կը վազեմ, ոչ թէ անստուգութեամբ. ես բռնամարտութիւն կ’ընեմ, ոչ թէ հովը ծեծելով.
armenian-2018 Ուրեմն ես այդպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այդպե՛ս եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով,
armenian-2019 Ես այսպէս կը վազեմ, ահա, եւ ո՛չ թէ անորոշ ուղղութեամբ. կը մրցիմ կռփամարտիկի մը պէս, որ օդը չի ծեծեր։
armenian-nea Արդ, ես ճիշտ այդպե՛ս եմ վազում, ոչ աննպատակ. մրցում եմ այնպե՛ս, ոչ թե օդը ծեծելով։