1 Corinthians 14:16 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ապա եթէ դու օրհնես հոգով, նա որ տգէտի տեղն է բռնում ի՞նչպէս Ամէն ասէ քո օրհնութեանը, քանի որ չգիտէ թէ ի՛նչ ես ասում։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ապա թէ ոչ, եթէ հոգով օրհնաբանես, նա, ով անգէտ մարդու վիճակում է, քո գոհաբանութեան ժամանակ ինչպէ՞ս ասի. «Ամէն». |
| Armenian Western NT 1994? | Այլապէս, երբ դուն օրհնաբանես հոգիով, ի՞նչպէս ա՛ն որ տգէտի տեղը գրաւած է՝ «ամէն» պիտի ըսէ քու շնորհակալութեանդ ատեն, քանի որ չի հասկնար քու ըսածդ: |
| armenian-1853 | Եթէ դուն հոգիով օրհնութիւն ընես, անիկա որ տգէտի պէս կայներ է, ի՞նչպէս «Ամէն» պիտի ըսէ քու գոհութիւն տալու ատենդ, վասն զի ան քու ըսածդ չի հասկնար։ |
| armenian-2017 | Եթէ դուն հոգիով օրհնութիւն ընես, անիկա որ տգէտի պէս կայներ է, ի՞նչպէս «Ամէն» պիտի ըսէ քու գոհութիւն տալու ատենդ, վասն զի ան քու ըսածդ չի հասկնար։ |
| armenian-2018 | Եթե դու հոգով օրհնես, ապա ներկա գտնվող հասարակ մարդը քո օրհնությանն ինչպե՞ս «Ամե՛ն» ասի, երբ չգիտի, թե ի՛նչ ես ասում։ |
| armenian-2019 | Այլապէս, եթէ միայն հոգիով գոհութիւն տաս Աստուծոյ, քու գոհութեանդ ի՞նչպէս « Ամէն » պիտի պատասխանէ անտեղեակ հաւատացեալ մը, որովհետեւ չի՛ հասկնար ինչ որ կ՚ըսես։ |
| armenian-nea | Այլապես, եթե հոգով օրհնաբանես, նա, ով անտեղյակ մարդու վիճակում է, քո գոհաբանությանն ինչպե՞ս կասի «Ամեն», որովհետև ինչ որ դու ասում ես, նա չի հասկանա։ |