1 Corinthians 12:28 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին. երրորդ՝ վարդապետներին. յետոյ զօրութիւններ. յետոյ բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառավարութիւններ, այլ եւ այլ լեզուներ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ |
| Armenian Western NT 1994? | Աստուած նշանակեց ձեզմէ ոմանք եկեղեցիին մէջ, նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ վարդապետներ, յետոյ՝ հրաշքներ գործողներ, ապա՝ բժշկելու, օգնելու, ղեկավարելու, զանազան լեզուներու շնորհներ ունեցողներ: |
| armenian-1853 | Եւ Աստուած եկեղեցիին մէջ դրաւ մէկ քանիները, նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ վարդապետներ, ետքը՝ հրաշքներ գործողներ, ետքը՝ բժշկելու պարգեւ ունեցողներ, օգնողներ, կառավարողներ, լեզուներ խօսողներ։ |
| armenian-2017 | Եւ Աստուած եկեղեցիին մէջ դրաւ մէկ քանիները, նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ վարդապետներ, ետքը՝ հրաշքներ գործողներ, ետքը՝ բժշկելու պարգեւ ունեցողներ, օգնողներ, կառավարողներ, լեզուներ խօսողներ։ |
| armenian-2018 | Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին, հետո՝ բժշկության շնորհ ունեցողներին, օգնողներին, վարիչներին, տարբեր լեզուներով խոսողներին։ |
| armenian-2019 | Այդ մարմինին, այսինքն՝ եկեղեցիին մէջ Աստուած բազմաթիւ անդամներ կարգեց՝ զանազան ծառայութեանց համար. նախ՝ առաքեալները, երկրորդ մարգարէները, երրորդ՝ ուսուցանողները, ապա՝ հրաշագործ զօրութիւն ունեցողները, եւ դեռ՝ բժշկելու շնորհք ունեցողները, ուրիշներուն օգնելու ընդունակները, վարչական կարողութեամբ օժտուածները, յափշտակութեան մէջ լեզուներ խօսողները եւ այդ լեզուներով խօսուածը մեկնաբանելու ատակ մարդիկը։ |
| armenian-nea | Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։ |