1 Chronicles 9:28 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորանցից ոմանք պաշտօնի անօթների վերայ էին լինում, որովհետեւ թիւով նորանց ներս էին տանում եւ թիւով նորանց դուրս էին բերում։
Armenian Eastern Bible 1994 Նրանցից ոմանք նշանակուած էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշուով բերեն սպասքը ու հաշուով էլ տանեն։
armenian-1853 Պաշտամունքի անօթներուն վերակացուները անոնցմէ էին, քանզի համրանքով ներս կը բերէին ու համրանքով դուրս կը հանէին։
armenian-2018 Նրանցից ոմանք հոգ էին տանում պաշտամունքի ժամանակ գործածվող անոթներին. դրանք հաշվով ներս էին տանում և հաշվով էլ դուրս էին բերում։
armenian-nea Նրանցից ոմանք նշանակված էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշվով բերեն սպասքը ու հաշվով էլ տանեն։