1 Chronicles 4:41 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այս իրանց անուններովը գրուածները գնացին Յուդայի Եզեկիա թագաւորի օրերումը եւ ջարդեցին նորանց վրանները եւ նորանց այնտեղ գտնուած բնակարանները եւ նորանց բնաջինջ արին մինչեւ այսօր եւ բնակուեցին նորանց տեղ. որովհետեւ այնտեղ արօտ կար նորանց խաշինքների համար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Անուն առ անուն յիշատակուած այս մարդիկ Յուդայի Եզեկիա արքայի օրօք եկան եւ կոտորեցին նրա բնակիչներին, այնտեղ բնակուող |
| armenian-1853 | Այս անուններով գրուածները Յուդայի Եզեկիա թագաւորին օրերը գացին ու անոնց վրանները եւ հոն գտնուած բնակարանները զարկին ու զանոնք բնաջինջ ըրին մինչեւ այսօր եւ անոնց տեղը բնակեցան. վասն զի հոն իրենց հօտերուն համար արօտ կար։ |
| armenian-2018 | Իրենց այս անուններով արձանագրված մարդիկ Հուդայի Եզեկիա թագավորի օրոք եկան և ջարդեցին նրանց վրանները, այնտեղ գտնվող նրանց բնակավայրերը, բնաջնջեցին նրանց ու նրանց փոխարեն բնակվեցին մինչև այսօր, որովհետև այնտեղ արոտավայրեր կային իրենց հոտերի համար։ |
| armenian-nea | Անուն առ անուն հիշատակված այս մարդիկ Հուդայի Եզեկիա արքայի օրոք եկան և հարվածեցին նրա բնակիչներին ու մինեցիներին, որոնց գտան այնտեղ, բնաջնջեցին նրանց մինչև այսօր և բնակվեցին նրանց փոխարեն, որովհետև իրենց հոտերի համար այնտեղ արոտավայրեր էին գտել։ |