1 Chronicles 29:5 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ամեն մէկ ոսկեղէն եւ ամեն մէկ արծաթեղէն բանի համար եւ ամեն տեսակ արուեստական ձեռագործի համար։ Եւ էլ ո՞վ է յօժար այսօր Տիրոջը նուէր մատուցանելու։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այսօր կը գտնուի՞ մէկը, որ յօժար լինի նուէր մատուցելու Տիրոջը»։ |
| armenian-1853 | Ոսկիէ առարկաներուն համար ոսկի ու արծաթեղէններուն համար՝ արծաթ ու արուեստագէտներու ամէն տեսակ գործի համար հարկաւոր եղածը տուի եւ այսօր ձեզմէ ո՞վ կամաւոր կերպով Տէրոջը ընծայ կու տայ»։ |
| armenian-2018 | ոսկյա ամեն առարկայի և արծաթյա ամեն առարկայի և արվեստագետների ամեն տեսակ գործի համար։ Էլ ո՞վ է հոժարությամբ այսօր նվեր մատուցելու Տիրոջը»։ |
| armenian-nea | Եվ այսօր ո՞վ հոժարաբար կնվիրաբերի Տիրոջը»։ |