1 Chronicles 22:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Դաւիթը հրամայեց ժողովել այն օտարազգիներին, որ Իսրայէլի երկրումն էին. և քարահատներ դրաւ տաշած քարեր կտերլու որ Աստուծոյ տունը շինեն։
Armenian Eastern Bible 1994 Դաւիթը հրամայեց հաւաքել դրսից Իսրայէլի երկիրը եկած բոլոր մարդկանց եւ նշանակեց քարհատներ, որ քարեր կոփեն ու շինեն
armenian-1853 Եւ Դաւիթ հրամայեց, որ Իսրայէլի երկրին մէջ գտնուող օտարազգիները հաւաքեն ու Աստուծոյ տունը շինելու համար քարահատներ դրաւ, որպէս զի տաշուած քարեր պատրաստեն։
armenian-2018 Դավիթը հրամայեց հավաքել այն օտարազգիներին, որոնք Իսրայելի երկրում էին։ Նա քարհատներ նշանակեց՝ տաշած քարեր պատրաստելու համար, որպեսզի կառուցեն Աստծու տունը։
armenian-nea Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելի երկրում բնակվող բոլոր եկվորներին և նրանց քարհատներ նշանակեց, որ քարեր հատեն ու շինեն Աստծու տունը։