1 Chronicles 21:16 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Դաւիթը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ Տիրոջ հրեշտակին կանգնած երկրի եւ երկնքի մէջտեղը եւ իր սուրը քաշած իր ձեռին մեկնած Երուսաղէմի վերայ. այն ժամանակ վայր ընկան իրանց երեսի վերայ Դաւիթը եւ ծերերը քուրձ հագած։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դաւիթն աչքերը բարձրացրեց ու տեսաւ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջեւ եւ ձեռքի մերկացրած սուրը |
| armenian-1853 | Դաւիթ իր աչքերը վերցուց ու Տէրոջը հրեշտակը տեսաւ, որ երկրի ու երկնքի մէջտեղ կեցեր էր ու ձեռքը մերկ սուր մը կար, որ Երուսաղէմի վրայ երկնցուցեր էր։ Այն ատեն Դաւիթ ու ծերերը քուրձեր հագած երեսնուն վրայ ինկան։ |
| armenian-2018 | Դավիթը բարձրացրեց իր աչքերը և տեսավ Տիրոջ հրեշտակին, որը կանգնած էր երկրի ու երկնքի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Դավիթն ու ծերերը, քուրձ հագած, երեսնիվայր ընկան գետին։ |
| armenian-nea | Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Դավիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետնին ընկան։ |