1 Chronicles 21:15 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Աստուած մի հրեշտակ ուղարկեց Երուսաղէմ, նորան փչացնելու համար. և նա փչացնելիս՝ Տէրը տեսաւ եւ ստրջացաւ այս չարիքի վերայ եւ կոտորած անող հրեշտակին ասեց. Բաւական է՝ հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը կանգնել էր Յեբուսացի Ոռնայի կալին մօտ։
Armenian Eastern Bible 1994 Աստուած հրեշտակին առաքեց Երուսաղէմ, որ կոտորի մարդկանց։ Հազիւ էր նա սկսել կոտորածը, որ Տէրը տեսաւ ու զղջաց իր
armenian-1853 Աստուած հրեշտակ մը ղրկեց Երուսաղէմ, որպէս զի զանիկա կորսնցնէ ու երբ կը կորսնցնէր, Տէրը նայեցաւ ու այս չարիքին վրայ սիրտը իջաւ եւ կոտորած ընող հրեշտակին ըսաւ. «Հերի՛ք է, ալ ձեռքդ քաշէ՛»։ Տէրոջը հրեշտակը Յեբուսացի Ոռնային կալին քով կեցեր էր։
armenian-2018 Աստված մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ՝ այն ոչնչացնելու համար։ Երբ նա ոչնչացնում էր, Տերը տեսավ, մեղմացավ այս չարիքի համար և կոտորած անող հրեշտակին ասաց. «Բավական է, հիմա ե՛տ քաշիր ձեռքդ»։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։
armenian-nea Աստված հրեշտակին առաքեց Երուսաղեմ, որ ոչնչացնի այն։ Հազիվ էր նա սկսել կոտորածը, որ Տերը տեսավ ու զղջաց չարիքի համար։ Նա ասաց ոչնչացնող հրեշտակին. «Բավական է, հե՛տ քաշիր ձեռքդ»։ Այդ պահին Տիրոջ հրեշտակը գտնվում էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։